Paint ծրագրով դիմանկարներ:Համակարգչային հմտությունների ստուգատես

Օրը՝ 21.11.2018

Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Շուշան Գալոյան

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան

Քոլեջի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան

Նկարագրությունը՝

Սովորողներն, արդեն ծանոթ լինելով  Paint  ծրագրին, ինքնուրույն բացում են էջ, փորձում նկարել իրենց։ Նկարելուց օգտվում են երկրաչափական պատկերներից։ Օրինակ՝ կարող են գլուխը նկարելու համար ընտրել շրջանակը, քթի համար՝ եռանկյունը, ուղղանկյունը կամ ուղիղ գիծը։ Ընտրում են համապատասխան գույներ իրենց երևակայությամբ։ Կարող են գլխի միայն շրջանակը նկարելու համար վերցնել ինչպես սև, այնպես էլ իրենց նախընտրած գույնը, մեջտեղում թողնել անգույն կամ որևէ գույնով ներկել։ Ապա ինքնուրույն փորձում են պահպանել նկարն արդեն ստեղծված թղթապանակում։

Աշխատանքի նկարագրությունը.

1. երեխաները նայում են իրենց հայելու մեջ

2. բացում են համակարգիչը

3. բացում են paint ծրագիրը

4. նկարում են իրենց դեմքը՝ օգտագործելով երկրաչափական պատկերներ

5. իրենց նկարին անուն են դնում

6. պահպանում են աշխատանքը

Աշխատանքները հավաքվում են դասվարի բլոգում։

Նպատակը.

• մարմնի մասերի ներկայացում,

• մեդիահմտությունների կիրառման ցուցադրություն,

• երկրաչափական պատկերներից օգտվելու կարողության ցուցադրում,

• ստեղծագործական երևակայության ցուցադրում-ներկայացում։

Оставьте комментарий