Մենք կրկին ձյուն ենք պատրաստում

Այս անգամ մենք կրկին արհեստական ձյուն պատրաստեցինք, բայց այլ նյութերից։ Օգտագործել ենք սոդա, աղ, հեղուկ օճառ և ջուր։ Անհրաժեշտ նյութերն իրար խառնելով՝ ստացանք մի զանգված, որը շատ նման էր ձյան. այդ ձյունից անգամ հնարավոր էր ծեփել։ Երեխանները անսահման հաճույքով խաղացին իրենց պատրաստած ձյան հետ, ներկեցին այն գուաշով և ստացան խայտաբղետ ձյուն։ Ծեփեցինք տարբեր պատկերներ. էլ ձնեմարդ, էլ տոնածառ, տորթից մինչև կոկորդիլոս։

Ամանորյա մոմակալներ

Նախորդ օրվա մեր պատրաստած ձյունը չենք թողնի էդպես կորչի: Այն կլցնենք տարրաների մեջ, կզարդարենք եղևնու ճյուղերով, փայտերով, կոներով և , իհարկե, մոմ կդնենք ներսում: Սկզբում , երեխաները չափն անցան զարդարելու հարցում, և ես ստիպված եղա թեթևացնել մոմակալները՝ ծանր և բազմերանգ խաղալիքներից:

Դրսում արև է, իսկ ներսում ձյուն

Արդեն ձմեռ է: Երեխանները անհամբեր սպասում են, թե երբ է ձյուն գալու, բայց այն այդպես էլ չի գալիս: Եվ մենք որոշեցինք ինքներս ձյուն պատրաստել: Պատրաստելուց հետո, երեխանները մի քիչ խաղացին դրանով սեղանների վրա։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ մենք ունենք լուրջ խնդիր. ձյունը պարզապես չի մաքրվում սեղանից, որքան էլ, որ ջանք ենք գործադրում։ Այդ պահին մտքումս ծագեց մի միտք, և ստացվեց բնագիտական փորձ։ Սեղանների վրա աղ լցրեցինք և հեշտությամբ մաքրեցինք ձյունը։Դե ի՞նչ, հետաքրքրե՞ց, ուրեմն հետևեք մեր տեսանյութին։

Այլընտրանքային նկարչություն ատամի մածուկով

Արևմտյանի 5 տարեկանների խմբասենյակում արդեն զգացվում է ձմեռվա շունչը։ Նրանք, օգտագործելով ատամի մածուկը, իրենց գեղեցիկ, ձմեռային թեմատիկ նկարներով զարդարել են խմբասենյակի ապակիները։ Արդյունքը հաճույք և ուրախություն պարգևեց մեզ բոլորիս։Մանրամասները՝ տեսանյութում։