Դեկտեմբերիկ. ասիլ-վասիլ թխվածքաբլիթների պատրաստում

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուսում` ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Մեր հինգ տարեկանները վաղ առավոտից անհամբեր սպասում էին այս իրադարձությանը։ Հագել էին իրենց գոգնոցները, դրել գլխարկները։ Երբ եկավ ժամանակը, բոլորը միասին սկսեցին պատրաստել իրենց խմոր-մարդուկին։Յուրաքանչյուրը մտքում պահեց իր նվիրական երազանքը՝ գալիք տարվա համար։

Դեկտեմբերիկ. ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներով թատրոն

Դեկտեմբերի առաջին ստուգատեսն այս անգամ տեխնոլոգիական-ստեղծագործական էր: Սկզբում, պատրաստեցինք ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ, այնուհետև, դրանցով բեմադրեցինք մեր անցած հեքիաթները:

Տեսանյութը` այստեղ:

Մարզառոդարիական ստուգատես

Օրը՝ 29.11.2018  

Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Շուշան Գալոյան

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան

Քոլեջի 5 տարեկաններ 

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան

 

Նպատակ՝

Մարմնամարզական հմտությունների ստուգատես 

Խնդիրներ՝

  • Ուշադրության կենտրոնացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Աջի և ձախի տարբերակում
  • Զույգով աշխատելու հմտություն

Նկարագրություն

Հանդերձարաններում հագնել մարզահագուստը ( դասարանական գունավոր շապիկներ), մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Ուրախ նախավարժանք

Մասնակիցները կանգնել շրջանաձև՝ լսելով դասվարի հրահանգները կատարել վարժությունները (բարձրացնել աջ կամ ձախ ձեռքը, աջ ձեռքը դնել փորին, ձախ ձեռքով բռնել աջ ոտքը…):

Խաղ 1-Փուչիկ-գմփիկ

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

4005d2ea2c979e734ed41e5248c32116

Տարբերակ 2

Կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած փուչիկը պայթեցնել:

Խաղ 2-Փուչիկախաղ

  • Մասնակիցները բաժանվում են 2 խմբի և կանգնում դեմ դիմաց: Ամեն անգամ 3 կամ 4-5  մասնակից գունավոր փուչիկները ձեռքերով հրելով և առաջ քայլելով առանց փուչիկը գետնին գցելու պետք է փոխանցի դիմացի շարքում կանգնած մասնակցին:
  • Նույնը՝ բայց գլխով են փորձում:

c0b6bd8b0e917d9e7dc1bea8b6e669e7

Խաղ 3-Փուչիկացատկ

Մասնակիցները, փուչիկը ոտքերով պահած, ցատկելով շրջանցում են բուլավան, փուչիկը ձեռքում պահած՝ վազելով վերադառնում և փոխանցում են ընկերոջը։

95196312beef157eb2d880f7e9aba4f7

Խաղ 4-Պահի՛ր գնդակը

Մասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:

Անհրաժեշտ մարզագույք`

Գնդականեր, փուչիկներ

Հագուստ՝

Սպորտային տաբատներ, գունավոր շապիկներ, մարզական կոշիկներ:

Paint ծրագրով դիմանկարներ:Համակարգչային հմտությունների ստուգատես

Օրը՝ 21.11.2018

Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Շուշան Գալոյան

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան

Քոլեջի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան

Նկարագրությունը՝

Սովորողներն, արդեն ծանոթ լինելով  Paint  ծրագրին, ինքնուրույն բացում են էջ, փորձում նկարել իրենց։ Նկարելուց օգտվում են երկրաչափական պատկերներից։ Օրինակ՝ կարող են գլուխը նկարելու համար ընտրել շրջանակը, քթի համար՝ եռանկյունը, ուղղանկյունը կամ ուղիղ գիծը։ Ընտրում են համապատասխան գույներ իրենց երևակայությամբ։ Կարող են գլխի միայն շրջանակը նկարելու համար վերցնել ինչպես սև, այնպես էլ իրենց նախընտրած գույնը, մեջտեղում թողնել անգույն կամ որևէ գույնով ներկել։ Ապա ինքնուրույն փորձում են պահպանել նկարն արդեն ստեղծված թղթապանակում։

Աշխատանքի նկարագրությունը.

1. երեխաները նայում են իրենց հայելու մեջ

2. բացում են համակարգիչը

3. բացում են paint ծրագիրը

4. նկարում են իրենց դեմքը՝ օգտագործելով երկրաչափական պատկերներ

5. իրենց նկարին անուն են դնում

6. պահպանում են աշխատանքը

Աշխատանքները հավաքվում են դասվարի բլոգում։

Նպատակը.

• մարմնի մասերի ներկայացում,

• մեդիահմտությունների կիրառման ցուցադրություն,

• երկրաչափական պատկերներից օգտվելու կարողության ցուցադրում,

• ստեղծագործական երևակայության ցուցադրում-ներկայացում։

Paint ծրագրով դիմանկարներ: Համակարգչային հմտությունների ստուգատես

img_9948

Այս ստուգատեսին երեխաները նկարեցին դիմանկարներ, բայց նրանց անսահման , գեղեցիկ երևակայությունը չսահմանափակվեց միայն դիմանկարով: Գրեթե յուրաքանչյուր նկարում կար արև, ամպեր, ծառեր, խոտեր ու ծաղիկներ:

Տեսանյութը` այստեղ:

Նոյեմբերիկ.հեքիաթների ֆլեշմոբ

Պատմում է Նռանե Անտոնյանը։

Պատմում է Ռուբեն Գրիգորյանը։

Պատմում է Կարեն Հովհաննիսյան։

Պատմում է Դավիթ Միրզաքյանը։

Պատմում է Արաքսյա Ավետիսյանը։

Պատմում է Արամ Գաբրիելյանը։

Պատմում է Նատալի Կարապետյանը։

Պատմում է Աստղիկ Մեղրունին։

Պատմում է Վահե Ջհանգիրյանը։

Պատմում է Ալեքսան Ավագյանը։

Պատմում է Նատալի Մնացականյանը։

Պատմում է Արթուր Բազիկյանը։

Պատմում է Եվա Հայրապետյանը։

Պատմում է Միքայել Միքայելյանը։

Պատմում է Ալեքսանդր Դեմիրճյանը։