Մենք կրկին ձյուն ենք պատրաստում

Այս անգամ մենք կրկին արհեստական ձյուն պատրաստեցինք, բայց այլ նյութերից։ Օգտագործել ենք սոդա, աղ, հեղուկ օճառ և ջուր։ Անհրաժեշտ նյութերն իրար խառնելով՝ ստացանք մի զանգված, որը շատ նման էր ձյան. այդ ձյունից անգամ հնարավոր էր ծեփել։ Երեխանները անսահման հաճույքով խաղացին իրենց պատրաստած ձյան հետ, ներկեցին այն գուաշով և ստացան խայտաբղետ ձյուն։ Ծեփեցինք տարբեր պատկերներ. էլ ձնեմարդ, էլ տոնածառ, տորթից մինչև կոկորդիլոս։

Ամանորյա մոմակալներ

Նախորդ օրվա մեր պատրաստած ձյունը չենք թողնի էդպես կորչի: Այն կլցնենք տարրաների մեջ, կզարդարենք եղևնու ճյուղերով, փայտերով, կոներով և , իհարկե, մոմ կդնենք ներսում: Սկզբում , երեխաները չափն անցան զարդարելու հարցում, և ես ստիպված եղա թեթևացնել մոմակալները՝ ծանր և բազմերանգ խաղալիքներից:

Դրսում արև է, իսկ ներսում ձյուն

Արդեն ձմեռ է: Երեխանները անհամբեր սպասում են, թե երբ է ձյուն գալու, բայց այն այդպես էլ չի գալիս: Եվ մենք որոշեցինք ինքներս ձյուն պատրաստել: Պատրաստելուց հետո, երեխանները մի քիչ խաղացին դրանով սեղանների վրա։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ մենք ունենք լուրջ խնդիր. ձյունը պարզապես չի մաքրվում սեղանից, որքան էլ, որ ջանք ենք գործադրում։ Այդ պահին մտքումս ծագեց մի միտք, և ստացվեց բնագիտական փորձ։ Սեղանների վրա աղ լցրեցինք և հեշտությամբ մաքրեցինք ձյունը։Դե ի՞նչ, հետաքրքրե՞ց, ուրեմն հետևեք մեր տեսանյութին։

Դեկտեմբերիկ. ասիլ-վասիլ թխվածքաբլիթների պատրաստում

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուսում` ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Մեր հինգ տարեկանները վաղ առավոտից անհամբեր սպասում էին այս իրադարձությանը։ Հագել էին իրենց գոգնոցները, դրել գլխարկները։ Երբ եկավ ժամանակը, բոլորը միասին սկսեցին պատրաստել իրենց խմոր-մարդուկին։Յուրաքանչյուրը մտքում պահեց իր նվիրական երազանքը՝ գալիք տարվա համար։

Նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

  1. Աշնանային ծառ
  2. Խաղեր
  3. Paint ծրագրով դիմանկարներ
  4. Paint ծրագրով դիմանկարներ. համակարգչային հմտությունների ստուգատես
  5. Կոճակներով օդապարիկներ թղթի վրա
  6. Ամանորյա ուսումնական նախագիծ
  7. Մարզառոդարիական ստուգատես
  8. Մարզառոդարիական ստուգատես
  9. Համեղ թխվածքաբլիթներ
  10. Հետաքրքիր աշխատանք պլաստիրինով
  11. Լուծում ենք լաբիրինթ
  12. Ուրախ խաղեր
  13. Դեկտեմբերիկ. ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներով թատրոն
  14. Այլընտրանքային նկարչություն ատամի մածուկով
  15. Ամանորյա զրույցներ. պատմում են մեր հինգ տարեկանները
  16. Ուրախ անգլերեն
  • Դեկտեմբերի 12-14-ը փոխարինելու եմ Լիլիթ Մովսիսյանին:
  • Աշխատանքային նախագիծ 10.12-14.12

    Երկուշաբթի

    11:00 – 13:30 դասվարի հետ համատեղ աշխատանք

    13:30-14:00 հանգստի ժամ, ունկնդրում ենք դասական երաժշտություն

    14:00-15:00 շարունակում ենք այլընտրանքային նկարչությունը` ատամի մածուկով ձևավորում ենք խմբասենյակի ապակիները

    15.00-15.20 ետճաշիկ

    15.30-16.00 նկարում ենք ձնեմարդ Paint նկարչական ծրագրով

    16:00-16.30 միջավայրի խնամք

    16:35-17.00 սովորողների ճանապարհում

    Երեքշաբթի

    11:00 – 13:30 դասվարի հետ համատեղ աշխատանք

    13.30-14.00 հանգստի կազմակերպում

    14.00-15.00 զբոսանք դպրոցի տարածքում, հավաքում ենք ճյուղեր և այլ նյութեր ՝ամանորյա զարդարանքի համար

    15:00-15:20 ետճաշիկ

    15:30-16:30 ուրախ անգլերեն

    16:35-17:00 սովորողների ճանապարհում

    Չորեքշաբթի

    11:00—13:30 դասվարի հետ համատեղ աշխատանք

    13:30-14:0 0 հանգստի կազմակերպում

    14:00-15:00 պատրաստում ենք արհեստական ձյուն տակդիրից և օգտագործում այն ամանորյա զարդարանքների համար 

    15:00-15:20 ետճաշիկ

    15:30-16:30  ուրախ անգլերեն

    16:35-17:00 սովորողների ճատապարհում

    Հինգշաբթի

    11:00-13:30 դասվարի հետ համատեղ աշխատանք

    13:30-14:30 պատրաստում ենք ձնեմարդուկ նասկուց և բրնձից

    14:30-15:00 ընթերցանության ժամ, Ջանի Ռոդարի «Կախարդական թմբուկը»

    15:00-15:20 ետճաշիկ

    15:30-16:00 ուրախ անգլերեն,  

    16:00-16:30 միջավայրի խնամք

    16:35-17:00 սովորողների ճանապարհում

    Ուրբաթ

    11:00 – 13:30  դասվարի հետ համատեղ աշխատանք

    13:30-14:00 այցելություն ագարակ

    14:00-15:00 ճյուղերից տոնածառի պատրաստում

    15:00-15:20 ետճաշիկ

    15:30-16:00 հանգստի կազմակերպում

    16:00-16:30 միջավայրի խնամք

    16:35-17:00 սովորողների ճանապարհում