Մենք կրկին ձյուն ենք պատրաստում

Այս անգամ մենք կրկին արհեստական ձյուն պատրաստեցինք, բայց այլ նյութերից։ Օգտագործել ենք սոդա, աղ, հեղուկ օճառ և ջուր։ Անհրաժեշտ նյութերն իրար խառնելով՝ ստացանք մի զանգված, որը շատ նման էր ձյան. այդ ձյունից անգամ հնարավոր էր ծեփել։ Երեխանները անսահման հաճույքով խաղացին իրենց պատրաստած ձյան հետ, ներկեցին այն գուաշով և ստացան խայտաբղետ ձյուն։ Ծեփեցինք տարբեր պատկերներ. էլ ձնեմարդ, էլ տոնածառ, տորթից մինչև կոկորդիլոս։